Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Թալիբները ցանկանում են հարաբերություններ զարգացնել ուրիշ երկրների հետ

Թալիբները ցանկանում են հարաբերություններ զարգացնել ուրիշ երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նոր կառավարությունը ՄԱԿ-ում սեփական ներկայացուցչի հաստատման դեպքում մտադիր Է առաջին հերթին հարաբերություններ զարգացնել ու ամրապնդել մյուս պետությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը:

«Եթե իմ եղբայր Սուհեյլը (Շահին) ՄԱԿ-ում հաստատվի որպես մեր ներկայացուցիչ, ակնհայտորեն, ջանքեր կգործադրի մյուս պետությունների, ներառյալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի, ինչպես նաեւ մուսուլմանական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Դրանք Էլ հենց կլինեն առաջնահերթ խնդիրները, տա Աստված, ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին հաստատելուց հետո»,-ասել Է Մուջահիդը:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]