Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Վրաստանի վարչապետը շարունակում Է հանդիպումները ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում

Վրաստանի վարչապետը շարունակում Է հանդիպումները ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում շարունակում Է բարձր մակարդակով հանդիպումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդում Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Ղարիբաշվիլին հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ: Վրացական կառավարության ղեկավարը Անտոնիո Գուտերիշին շնորհավորել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ նրան շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարում Վրաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Ընդգծվել Է ՄԱԿ-ի դերը Ժնեւի միջազգային բանակցություններում եւ նշվել կոնկրետ, շոշափելի արդյունքների ձեռքբերման անհրաժեշտությունն այդ ձեւաչափում:

Ինչպես հայտարարել Է Ղարիբաշվիլին, Վրաստանի կառավարությունը կողմնակից Է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին նաեւ հանդիպել Է Լատվիայի նախագահ Էգիլս Լավիտսի հետ: Կողմերը հաստատել են երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ Էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Կողմերը նաեւ ողջունել են Վրաստանի եւ Լատվիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, ինչը, նրանց կարծիքով, լավ հիմք կստեղծի զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման համար: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք Է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել Է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական 76-րդ նստաշրջանը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, բացվել Է Նյու Յորքում: Սեպտեմբերի 21-ից մինչեւ 27-ը նստաշրջանում պլանավորվել են ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների ելույթները, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]