Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Հայտնի է «Ֆանտաստիկ հրեշների» տրիքվելի կինովարձույթ դուրս գալու օրը

Հայտնի է «Ֆանտաստիկ հրեշների» տրիքվելի կինովարձույթ դուրս գալու օրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆանտաստիկ հրեշները և որտեղ են նրանք բնակվում» կինոշարքի երրորդ մասը, որը կոչվում է «Ֆանտաստիկ հրեշները. Դամբլդորի գաղտնիքները» անվանումը, էկրաններին կլինի 2022 թվականի ապրիլի 15-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին պաշտոնապես հայտնել է ընկերությունը:

Շարքի առաջին ֆիլմը, որում գործողությունները տեղի են ունենում Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթրեի մասին պատմող գրքերում նկարագրված իրադարձություններից 65 տարի առաջ, կինովարձույթ էր դուրս եկել 2016-ին, իսկ երկրորդ մասը, որը կոչվում էր «Ֆանտաստիկ հրեշները. Գրինդևալդի հանցագործությունները»՝ 2018-ին: Ֆիլմի երրորդ մասը պետք է էկրաններին բարձրանար 2021 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգել էին:

Առաջին երկու ֆիլմերում Գրինդևալդի դերում հանդես էր գալիս հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը, ով, սակայն, ստիպված էր այն թողնել նախկին կնոջ հետ կապված սկանդալի պատճառով: Դերն արդյունքում բաժին է հասել Մադս Միկելսենին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]