Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիային «հավաքել իրեն» AUKUS համաձայնագրի հարցում

Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիային «հավաքել իրեն» AUKUS համաձայնագրի 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիայի կառավարությանը «հավաքել իրեն» և հանգիստ թողնել Ավստրալիայի հետ ռազմական համաձայնագրի խզման թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է լրագրողներին Վաշինգտոնում:

«Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ աշխարհում մեր որոշ սիրելի բարեկամներ իրենց հավաքեն և ինձ հանգիստ թողնեն»,- ասել է նա:

Ջոնսոնը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև հայտարարված նոր համագործակցությունը՝ AUKUS-ն անվանել է կարևորագույն քայլ համաշխարհային անվտանգության համար: «Խոսքը երեք, միանման մտածող դաշնակիցների մասին է, որոնք կանգնած են ուս ուսի՝ ստեղծելով նոր գործընկերություն հանուն տեխնոլոգիաների փոխանակման: Սա փորձ չէ դուրս մղելու որևէ մեկին, այն ուղղված չէ, օրինակ, Չինաստանի դեմ»,- ասել է Ջոնսոնը:

Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]