Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1895 թ. սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպեցին խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը եւ մահակներով զինված խուժանը հարձակվեցին ցուցարարների վրա՝ կոտորելով մոտ 2000 հայի։

-1895 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մահ.՝ 1971 թ.)։

-1961 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է Բերնար Վերբերը՝ գիտաֆանտաստիկ ժանրի ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա։ Գրական գործունեությունն սկսել է 1990-ականներից։ 2015 թ. ապրիլին Բերնար Վերբերն այցելեց Հայաստան. նա «Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի, որն այդ տարի անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, պատվավոր հյուրն էր։ Նրա պատմվածքները ներկայացվել են ընթերցողներին հայերեն լեզվով։

-1976 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է Ռոնալդոն՝ բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ։

-1918 թ. սեպտեմբերի 18-ին ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական լեգեոնը Պաղեստինում ֆրանսիական բանակի կազմում մասնակցեց իր առաջին ճակատամարտին։

-1918 թ. սեպտեմբերի 18-ին ծնվել է Լեւոն Ազարյանը՝ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959):

-1939 թ. սեպտեմբերի 18-ին մահացել է Էմին Տեր-Գրիգորյանը՝ հայ դրամատուրգ, մշակութային գործիչ։

Ա. Հ.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]