Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Վրաստանում մահացությունը գերազանցում Է ծնելիությանը. վիճակագրություն

Վրաստանում մահացությունը գերազանցում Է ծնելիությանը. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում տարեսկզբից գրանցվել Է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ: Այդ մասին հաղորդել Է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության նախնական տվյալների համաձայն, հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում Վրաստանում ծնվել Է 21 հազար 839 երեխա այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում մահացել Է 25 հազար 821 մարդ: Բնակչության բացասական աճն արձանագրվել Է բոլոր տարածաշրջաններում, բացի Աջարիայից եւ Քվեմո Քարթլիից: Երկրում ծնելիությամբ առաջատարը Թբիլիսին Է, որտեղ ծնվել Է 7101 երեխա: Ծնելիությամբ երկրորդ տեղում Իմերեթի տարածաշրջանն Է (2769 երեխա), երրորդում՝ Աջարիան (2556): Ամենաքիչ երեխաները ծնվել են Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջաններում՝ 123 երեխա, Մցխեթ-Մթիանեթիում՝ 506 եւ Գուրիում՝ 521: Ինչ վերաբերում Է մահացությանը, ապա այստեղ առաջատարը մայրաքաղաքն Է:

Հաշվետու ժամանակաշրջանում Թբիլիսիում մահացել Է 7776 մարդ: Երկրորդ հորիզոնականում Իմերեթին Է՝ 4286 մարդ, իսկ երրորդում՝ Սամեգրելո-Զեմոն, որտեղ մահացության ցուցանիշը կազմել Է 2501: Բացի այդ, «Սաքստատ»-ի տվյալներով, կես տարվա ընթացքում գրանցվել Է 9163 ամուսնություն եւ 4675 ամուսնալուծություն: Հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում հարաբերություններն ամենից շատ օրինականացրել են Թբիլիսիում՝ 2,5 հազար զույգ, սակայն, ամուսնալուծությունների թվով նույնպես ամենամեծ բաժինն ընկնում մայրաքաղաքին՝ 1,7 հազար, հաղորդել Է Soutnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]