Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Աֆղանստանի իրադարձությունները ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը. Բորել

Աֆղանստանի իրադարձությունները ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը. Բորել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կրկին ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկասկած, դա նման Է կտրուկ արթնացման, որը եւս մեկ անգամ ցույց Է տալիս մեր խոցելիությունը: Ցանկացած դեպքում անհրաժեշտ Է զեկույց Աֆղանստանում ԵՄ-ի դերի եւ սխալների գնահատման վերաբերյալ, որոնք կարող Էին տեղի ունենալ վերջին 20 տարվա ընթացքում…մասնավորապես, աֆղանական բանակի պարտության պատճառները ի հայտ բերելու համար, որը չկարողացավ իր երկիրը պաշտպանել թալիբներից»,-ասել Է Բորելը ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, ԵՄ-ն փորձում Է ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, ինչպես նաեւ ձգտում Է իր ներկայությունը հաստատել Քաբուլում:

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր Է պաշտպանել այն բոլոր աֆղանցիներին, որոնք համագործակցում են իրենց հետ: Ինչպես հայտնել Է Բորելը, ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները երեք չափանիշ են որոշել Աֆղանստանի նոր կառավարության հետ հարաբերությունների կառուցման համար, որոնք ներառում են աֆղանական ողջ հասարակության, այդ թվում նաեւ կանանց, հիմնական իրավունքների հարգումը, տարհանում անցկացնելու հնարավորությունը եւ այլ չափանիշներ:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am