Տնտեսություն

Գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են․ ԿԲ-ն պատրաստ է ապահովել գների կայունությունը

1 րոպեի ընթերցում

Գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են․ ԿԲ-ն պատրաստ է ապահովել գների կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը կանխատեսում է, որ մինչև 2021 թվականի վերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև՝ 2022 թվականին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց, որ միջնաժամկետ հատվածում գնաճը կկայունանա։

«Տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են։ Դրանց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- ասաց Գալստյանը։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում