Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Համազգայինի նորընտիր շրջանային վարչության անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Համազգայինի նորընտիր շրջանային 
վարչության անդամներին

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նորընտիր Շրջանային վարչության անդամներին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Վեհարանում։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին, նորընտիր վարչութեան ատենապետը Համազգայինի յառաջիկայ ծրագիրներուն մասին զեկոյց մը տուաւ Նորին Սրբութեան, ինչպէս նաեւ անդրադարձ կատարեց մշակութային կեանքը յուզող հարցերուն ու ներկայ դժուար պայմաններուն տակ Համազգայինի դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։

Նորին Սրբութիւնը անհրաժեշտ թելադրանքներն ու ցուցմունքները փոխանցելէ ետք, բարձր գնահատեց Համազգայինի կողմէ հայ մշակութային արժէքներու պահպանման գծով կատարուող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am