Տնտեսություն

«Արմենիա» ավիաընկերությունը նորամուծություն ունի․ առաջին անգամ գործարկվել է զբոսաշրջային բաժին

1 րոպեի ընթերցում

«Արմենիա» ավիաընկերությունը նորամուծություն ունի․ առաջին անգամ գործարկվել է զբոսաշրջային բաժին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականին առաջին անգամ գործարկել է զբոսաշրջային բաժին, որի շնորհիվ ուղևորները կարող են փաթեթներ ձեռք բերել դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ։

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանն ասաց, որ ներկա պահին՝ սեպտեմբերի 20-ից, ամենօրյա գրաֆիկով իրականացնելու են Երևան-Մոսկվա-Երևան չվերթներ։

«Չվերթներն իրականացվելու են դեպի Մոսկվայի երկու օդանավակայան՝ Վնուկովո և Շերեմետևո։ Ամենօրյա չվերթներ են լինելու նաև Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ։ Հատկանշական է նաև շեշտել, որ Երևան-Մոսկվա և Երևան-Թբիլիսի չվերթները համակցված են, քանի որ ՌԴ օդային տարածքը փակ է Վրաստանի օդանավերի համար։ Ստացվում է այնպես, որ Վրաստանի օդանավերը չեն կարող ուղիղ չվերթներ իրականացնել դեպի ՌԴ։ «Արմենիա» ավիաընկերությունն այս պարագայում հնարավորություն է տվել ՌԴ և Վրաստանի քաղաքացիներին Երևանը դարձնել տարանցիկ կետ»,- նշեց Խաչատրյանը։

Նա հավելեց նաև, որ Երևանը տարանցիկ քաղաք դարձնելը Հայաստանի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու հնարավորություն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում