Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

Վերին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում

ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում օգոստոսից սկսվել եւ ընթանում են 4 փողոցների սալարկման եւ 10 թաղամասերում ոռոգման ջրատար առուների կառուցման շինարարական աշխատանքներ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը՝  փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Սալարկվող փողոցների ընդհանուր մակերեսը կազմելու է 6 500 քառակուսի մետր։ Սալարկումը կատարվելու է տուֆ քարով։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ արդեն ավարտվել են հողային աշխատանքները, փողոցները նախապատրաստված են սալարկման։

Ջրատար առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Առուների կառուցման ընդհանուր երկարությունը կազմում է 2 500 գծամետր։ Դրանք կառուցվում են երկաթե կիսախողովակներով։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ արդեն կառուցված է 300 գծամետրը։ Երկու ծրագրերի շինարարական աշխատանքներն էլ նախատեսված է ավարտել այս տարվա վերջերին։

«Երկու ծրագրերն էլ համայնքի համար ունեն կենսական կարեւոր նշանակություն։ Ասֆալտապատման փոխարեն այս տարի որոշեցինք կատարել սալարկում անբարեկարգ վիճակում գտնվող չորս փողոցներում, ինչով նաեւ կառավարությունն է շահագրգռված՝ շեշտը դնելով տեղական հումքի իրացման վրա։ Ջրատար առուների կառուցման արդյունքում նվազագույնի ենք հասցնելու ոռոգման ջրի կորուստները, ջուրը սպառողներին հասնելու է արագ ու ժամանակին, քանդման վտանգից պաշտպանվելու են ներհամայնքային ճանապարհները։ Բացի այդ, առանձին թաղամասերում առուների անբարեկարգ վիճակի պատճառով մատակարարվող ջուրը ներծծվում էր բնակարանների նկուղները՝ քայքայելով շինությունները։ Ծրագրի իրականացումից հետո լիովին պաշտպանված կլինեն նաեւ այդ շինությունները»,- իրավիճակը ներկայացրեց Տիգրան Մուրադյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am