Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու  

Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց ԱԺ պաշտպանության հարցերով 
հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նիստին խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Ղազինյանի կենսագրությունը և ասաց, որ նա այն թեկնածուն է, որը լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին:

Ավելի վաղ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չէր ընտրվել  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել Ղազինյանի թեկնածությանը՝ հիշեցնելով նրա ավելի վաղ արած հայտարարությունները։ Հանձնաժողովում կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 6:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am