Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մրցակիցը մեզ տվեց անհրաժեշտ տարածություն. Տիմո Վերները մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը

Մրցակիցը  մեզ տվեց անհրաժեշտ տարածություն. Տիմո Վերները մեկնաբանել է 
Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, Տիմո Վերներն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը խաղի ընթացքում իրենց տվել է անհրաժեշտ տարածություն: «Ես կարծում եմ, որ մենք լավ պրեսինգ էինք կիրառում գնդակը կորցնելիս, և կարծում եմ, որ սա էր խաղը շահելու բանալին: Լիխտենշտեյնի դեմ խաղն այնքան էլ հեշտ չէր գնդակի համար պայքարում հաղթելու և արագ խաղալու առումով: Այս անգամ մենք դա ավելի լավ արեցինք»,- ասել է Վերները՝ հավելելով, որ ցանկանում են նույն մակարդակով խաղալ նաև Իսլանդիայի դեմ առաջիկա հանդիպմանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6:0 հաշվով: Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am