Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 621 նոր դեպք, մահացել է 12 մարդ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 522 քաղաքացի, գրանցվել մահվան 12 դեպք:
Մեկ օրում կատարվել է 6664 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 567 094-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն առողջացման, 4904-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան ընդհանուր 1162 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում