Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ-ն Հայաստանի հետ ունի շատ հարուստ երկկողմ օրակարգ. Սերգեյ Լավրով

ՌԴ-ն Հայաստանի հետ ունի շատ հարուստ երկկողմ օրակարգ. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի դաշնակից պետությունն է. երկու երկրները ունեն շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ փոխայցելություններ, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս ամենը զարգանում է շատ ու շատ ինտենսիվ և վստահ»,- հավելեց Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:

«Կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այս պայմանավորվածությունները հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների առաջարկները: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն ընթանում է: Դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,-եզրափակեց Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am