Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բայրամյանի համար սա առաջին հրավերը չէ. նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Ակումբը հաջողություն է մաղթել Բայրամյանին հավաքականի կազմում առաջիկա խաղերում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը օգոստոսի 25-ին կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքական են հրավիրվել առաջիկա խաղերին մասնակցելու համար: 

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես է գալիս J խմբում, որտեղ առաջին 3 խաղերից հետո զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր: Երկրորդը և երրորդ տեղերում Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականներն են՝ 6-ական միավորով: Աղյուսակի հաջորդ հորիզոնականներում են Ռումինիան և Իսլանդիան՝ 3-ական միավորով: Լիխտենշտեյնի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հավաքականին: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի  ընտրանին Երևանում կխաղաղ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am