Տնտեսություն

Մաքսատուրքերի բարձրացումից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է

1 րոպեի ընթերցում

Մաքսատուրքերի բարձրացումից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5,314,330 հազար ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4,890,076 հազար ՀՀ դրամ:

Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիաից, Վրաստանից և ԱՄԷ-ից:

2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում