Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան

Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու 
ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է, որ դատական համակարգը մաքրելու միակ գործող մեխանիզմը կարգապահական միջոցներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարեն Անդրեասյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Բայց արդարադատության նախորդ նախարարի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ, դատական համակարգի աստիճանական զտումը սկսվել է: Ես վաղը հանդիպելու եմ հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, հանդիպել եմ ԲԴԽ-ի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ: Եվ մենք հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը»,- ասաց Անդրեասյանը:

Նրա կարծիքով՝ այն, որ դատական համակարգը կարիք ունի նման մաքրման, բոլորն են ասում և նույնիսկ նրանք, ովքեր հիմա դժգոհում են ինչ-ինչ կարգավորումներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am