Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հեևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից  համարվում է անհետ կորած»,-նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայում Սև ծովի ափամբերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առաջ տեղումների հետևանքով  ջրգեղեղ էր սկսվել։

Ջրհեղեղի պատճառով էվակուացվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։

Քարաբյուք նահանգում ջրհեղեղը կամուրջ է փլուզել, որի  հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հորդառատ  անձրևի հետևանքով վնասվել է նաև Բարթին-Քարաբյուք նահանգներն իրար կապող ավտոճանապարհը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am