Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Թալիբան»-ն ստանձնել է Աֆղանստանի ՊՆ ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը

«Թալիբան»-ն ստանձնել է Աֆղանստանի ՊՆ ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» խմբավորումն ստանձնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News-ը:

Նախօրյակին հայտնի Էր դարձել, որ անհայտ անձինք թափանցել են Աֆղանստանի ռազմական գերատեսչության ղեկավար Բիսմիլլա Խան Մոհամադիի եւ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ազիմ Բաղլանիի Քաբուլում գտնվող տներ: Հաղորդվել Է պայթյունների եւ հրետակոծության մասին:

TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել Է, որ նախարարի տան վրա հարձակումն ավարտվել Է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է չորս զինյալ:

Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել Է ավտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել Է տարահանել: Ավելի ուշ TOLOnews-ը տեղեկացրել Է, որ Մոհամադիի տուն են ներխուժել զինված մարդիկ, անվտանգության ուժերը փոխհրաձգություն են սկսել նրանց հետ: 1TV հեռուստալիքն իր հերթին հայտնել Է, որ պայթյունից հետո անհայտ անձինք նաեւ սկսել են ներխուժել խաղաղ բնակիչերի տները: Օգոստոսի 4-ի առավոտյան Sputnik ռադիոն հաղորդել Է, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակվել են մահապարտ ահաբեկիչները, ինչի հետեւանքով զոհվել Է ութ խաղաղ բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am