Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը պաշտոնապես ամուսնալուծվել են

 Բիլ եւ Մելինդա Գեյթսերը պաշտոնապես ամուսնալուծվել են

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը, պաշտոնապես ավարտել են ամուսնալուծության գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN Business-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 2-ին նրանց ամուսնալուծության մասին որոշմանը հավանություն Է տրվել դատարանի կողմից:

CNN-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հաղորդում Է, որ արդեն նախկին ամուսիններից ոչ մեկը չպետք Է ալիմենտ վճարի մյուսին: Ամուսնալուծության ֆինանսական կողմի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել: Նաեւ փաստաթղթերում նշվել Է, որ Մելինդա Ֆրենչ Գեյթսը մտադիր չԷ փոխել անունն ու ազգանունը: Բիլ եւ Մելինդա Գեյթսերն իրենց ամուսնալուծության մասին հայտարարել Էին մայիսի սկզբին: Նրանք ամուսնացած են եղել 27 տարի: Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվել Է, որ ամուսնալուծության վերաբերյալ որոշմանը նախորդել են «երկար խորհրդածությունները եւ հարաբերությունների վրա լուրջ աշխատանքը»:

Զույգն ընդգծել Է, որ կշարունակի համատեղ աշխատանքը իրենց կողմից հիմնված Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամում (Bill & Melinda Gates Foundation): Ապագա ամուսինները ծանոթացել են 1987 թվականին, երբ Մելինդան Microsoft ընկերությունում սկսել Է աշխատել որպես պրոդակտ-մենեջեր: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Նրանց ամուսնությունից ծնվել Է երեք զավակ՝ Ջենիֆեր Քաթարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը եւ Ֆիբի Ադել Գեյթսը: 2000 թվականին ամուսինները հիմնել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում Է գլոբալ առողջապահության զարգացմամբ, աղքատության եւ սովի դեմ պայքարով, ԱՄՆ-ում կրթությանը աջակցություն ցուցաբերելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]