Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Մեկ  շաբաթվա ընթացքում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Գրանցված դեպքերից 169-ը հրդեհի դեպքեր են, 5-ը՝ փլուզման, 2-ը՝ քարաթափման, 2-ը՝ ուժեղ քամու, 1-ը՝ պայթյունի, 12-ը՝ ինքնասպանության փորձի:  74 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ: Տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am