Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1947 թ. հուլիսի 31-ին մահացել է Համո Օհանջանյանը՝ հայ քաղաքական, պետական գործիչ։ Վաղ տարիքում անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը։ 1920 թ. եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրա գլխավորած կառավարությունն է ստորագրել Սեւրի դաշնագիրը։

-1498 թ. հուլիսի 31-ին Քրիստափոր Կոլումբոսն իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին։

-1815 թ. հուլիսի 31-ին Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացավ 16 մարդ, այն պատմության մեջ գնացքների հետ կապված առաջին վթարն էր։

-1886 թ. հուլիսի 31-ին մահացել է Ֆերենց Լիստը՝ հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծնվ.՝ 1811 թ.)։

-2005 թ. հուլիսի 31-ին վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ «Երեւան Դրայվ»-ը։

-2008 թ. հուլիսի 31-ին ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում գտնվող ջուր։

-904 թ. հուլիսի 31-ին արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում՝ Թեսաղոնիկե)։

-1940 թ. հուլիսի 31-ին մահացել է Արշակ Ներսիսյանը (Սեպուհ)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է ՍԴ Հնչակյան, հետագայում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների անդամ։

-1784 թ. հուլիսի 31-ին մահացել է Դենի Դիդրոն՝ ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար։ Ծնվել է Լանգրե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում։ Մի քանի տարի տեղական քոլեջում սովորելուց հետո տեղափոխվում է Փարիզ եւ սովորում այնտեղ։ Տոգորվելով հակաֆեոդալական տրամադրություններով՝ անցնում է ազգային շարժման կողմը, որը ղեկավարում է բուրժուազիան, որն էլ ուղղված էր իշխանության եւ պալատական հոգեւորականների դեմ։ Այդ ժամանակ Դիդրոն գրում է իր վաղ «Փիլիսոփայական մտքեր» աշխատությունը, որն արգելվեց եւ այրվեց փարիզյան պառլամենտի հրամանով։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am