Տնտեսություն

Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը:

Ռուսաստանում անցյալ տարվա հունիսին խաղողագործության և գինեգործության նոր օրենք է ուժի մեջ մտել: Այն սահմանում է գինեգործական արտադրության և շրջանառության իրավական և կազմակերպչական հիմքերն ու կեղծումների դեմ պայքարին առնչվող դրույթ է ներառում:

«Այսօրվա դրությամբ, այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ չեն եղել: Այնպես որ, հուսով ենք, որ հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան ոչ միայն չի նվազի, այլ հակառանը՝ կմեծանա»,- ասել է Քոչարյանը:

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանից ներկրվող կոնյակի ծավալը 2020 թվականին կազմել է 52790 տոննա՝ ընդհանուր 129390000 դոլար արժողությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում