Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը 
հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ադրբեջանական կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]