Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Արարատը» մեկնեց Լեհաստան  

«Արարատը» մեկնեց Լեհաստան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 28-ի առավոտյան ուղիղ չվերթով մեկնեց լեհական Վրոցլավ քաղաք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վաղը՝ հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 22։00-ին տեղի կունենա Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկ» (Վրոցլավ) – «Արարատ» (Երևան) հանդիպումը։

«Արարատը» մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով․

Դարպասապահներ

 Վսեւոլոդ Երմակով, Արման Սիմոնյան։

Պաշտպաններ

Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան։

Կիսապաշտպաններ

 Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ, Ալիկ Առաքելյան, Իգոր Ստանոևիչ, Էրիկ Վարդանյան, Ալիյու Իսահ, Գոռ Մալաքյան։

Հարձակվողներ. Մորի Կոնե, Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Գյումրիում կայացած խաղում գրանցվել էր 2։4 հաշիվը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]