ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 33.6 մլն մարդ
21:52, 21 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Այսօրվա դրությամբ, առաջին դեղաչափով պատվաստվել է 33.6 մլն մարդ, իսկ 22.6 միլիոնը ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ, այսինքն, ամբողջությամբ պատվաստված են»,- ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Գոլիկովան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում