Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Չժենչժոուում հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 25-ի

Չժենչժոուում հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 25-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 25 մարդ Է զոհվել հեղեղումների պատճառով ՉԺՀ-ի Հենանի կենտրոնական նահանգի Չժենչժոու քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենիպրես»-ը, տեղի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է «Սինհուա» գործակալությունը: Նախնական տվյալներով՝ յոթ մարդ համարվում Է անհայտ կորած:՛ Հուլիսի 16-ից հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճաով տուժել Է Հենանի նահանգի 1,24 միլիոն բնակիչ:

Հուլիսի 21-ն կայացած ճեպազրույցում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտնել Է, որ ՉԺՀ-ի իշխանությունները տեղեկատվություն չեն ստացել տարերային աղետի հետեւանքով զոհվածների եւ տուժածների թվում օտարերկրացի քաղաքացիների մասին: Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով սկսվել են հորդացումներ:

Հուլիսի 20-ին նահանգի վարչական կենտրոնի՝ Չժենչժոուի մետրոյի թունելում գնացքը ջրով լցվելու հետեւանքով զոհվել Է 12 մարդ, ես հինգը՝ տուժել: Չժենչժոուից արեւելք ընկած Գունյի քաղաքի իշխանությունները հայտնել են չորս զոհվածների մասին: Քաղաքի ամբարտակներից մեկի ճեղքման պատճառով տեղի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակի արձագանքման առաջին մակարդակ, իսկ ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը սպառնալիքի մակարդակը երրորդից բարձրացել Է մինչեւ երկրորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am