Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էրդողանը և Թաթարը հայտարարել են Վարոշայի վերաբացման պլանների մասին

Էրդողանը և Թաթարը հայտարարել են Վարոշայի վերաբացման պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ahval-ը:

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար ՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ 27 անդամ երկրները երբեք և երբեք չեն ընդունի նման կարգավորումը:

Ավելի վաղ Թուրքիայի՝ Վարոշայի վերաբացման այս մտադրությունն արժանացել էր նաև ԱՄՆ սենատորների դժգոհությանը: Մի խումբ սենատորներ նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Կիպրոսի հարցով ճնշում գործադրել և պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի վրա, տապալել Անկարայի անօրինական ծրագրերը:

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշան փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ  արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am