Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման ամբողջական տարբերակը

ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման 
ամբողջական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը հրապարակել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման ամբողջական տարբերակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին հրապարակեց որոշման վերջին հատվածը: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը որոշել է անփոփոխ թողնել Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ էին դիմել 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները: ՍԴ-ն միավորել էր բոլոր 4 դիմումները և քննում էր մեկ գործով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am