Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հայաստանը պետք է հոգեկերտվածքի խնդիր դնի նորից»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հայաստանը պետք է հոգեկերտվածքի 
խնդիր դնի նորից»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտություն կրած եւ կապիտուլյացիայի ենթարկված «առանցքային»  հիմնական 3 երկիր՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան։ Ոչ միայն պարզապես ոտքի ելան, այլեւ՝ կարողացան միջազգային լուրջ դերակատարներ դառնալ։ Իտալիան վերածնունդ ապրեց, մասնատված Գերմանիան՝ նույնպես։ Ճապոնական օրինակն աննախադեպ էր․ պատերազմից ու կապիտուլյացիայից զատ ատոմային աղետի էլ ենթարկվեց...

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, երկու տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրել է այս երեք երկրների օրինակները, փորձը, առաջ գնալու մեխանիզմներն ու կառուցակագերը։

Ինչքանո՞վ են համադրելի այս օրինակները մեր երկրի հետ։ Ճապոնիայի օրինակը մեզ ավելի է հետաքրքրում։ «Ճապոնական հրաշքի» նկատմամբ մոտեցումները տարբեր են. 4 հիմնական տեսակետներն են առանձնացվում՝ ռոմանտիկական, իրատեսական, կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) եւ սինթետիկ։ Այնուամենայնիվ, սկսվեց ռոմանտիկականից՝ կոնֆուցիոսական էթիկայի եւ սամուրայի վարքագծի կանոնների (Բուսիդո) համատեղումից, այլ կերպ՝ գաղափարական հենքից։

Մասնագետը գաղափարականը կարմիր թելի պես շեշտադրել է 3 հետազոտություններում էլ։ Ի վերջո՝ ո՞րը եղավ «ճապոնական հրաշքի» պատճառը։

Եվ ի՞նչը կլինի «հայկական հրաշքի» նախադրյալը…»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am