Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - նշված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 19-ին, սահմանային իրադրությունը լարված է եղել Նախիջևանի ուղղությամբ՝ Երասխ գյուղի հատվածում: ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ Հուլիսի 20-ի առավոտյան տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը շարունակել է Երասխի հայկական դիրքերի գնդակոծումը, նաև շեշտել է, որ ՀՀ զինված ուժերը շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am