Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկ Նահապետյանը հայկական բանակի վերազինումն ու արդիականացումը տեսնում է միայն ՌԴ-ի հետ սերտ համագործակցությամբ

Հայկ Նահապետյանը հայկական բանակի վերազինումն ու արդիականացումը տեսնում է 
միայն ՌԴ-ի հետ սերտ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ 2020 թ. 44-օրյա պատերազմը, որի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախի մի մասը, ինչ-որ իմաստով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների՝ 2007 թվականից զարգացող դիմակայության օջախներից էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փորձագետը, ելույթ ունենալով «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով համաժողովին, կարծիք հայտնեց, որ տարածաշրջանի մի շարք երկրներից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը վտանգավոր է նաև Հայաստանի համար, քանի որ առաջացած անվտանգության վակումը անմիջապես լրացնում է Արցախի դեմ պատերազմում գործուն մասնակցություն ունեցած Թուրքիան:

«Այլևս իրողություն է, որ որևէ երկրից ՆԱՏՕ-ի զորախմբի հեռացումը պայմանավորվում է այդ երկրի տարածքում Թուրքիայի զինական ուժի ամբողջական և լիակատար վերահսկողության սահմանմամբ և պատերազմական գործողությունների տարածքների ավելացմամբ։ Հայաստանը ևս այդ քաղաքականության զոհը կարող է դառնալ, եթե անվտանգության իր միակ և հուսալի դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ չխորացնի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը, 102 ռազմաբազայի նոր հենակետեր չտեղադրվեն Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում»,- նշեց փորձագետը՝ շեշտելով, որ Հայաստանը այդ մարտահրավերներին դիմագրավելու և սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է օր առաջ պատրաստվի դիմագրավելու հայոց պետականությանը սպառնացող վտանգին:

Գնդապետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր հանդիսացող ՀՀ Զինված ուժերի, առաջին հերթին բանակի վերազինումն ու ժամանակի և նոր իրողություններին համահունչ մասնագիտական ստորաբաժանումների ստեղծման, անձնակազմի վերապատրաստման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն միմիայն Ռուսաստանի Դաշնության զինուժի համապատասխան կառույցների և մասնագիտական խմբերի հետ։

 «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» թեմայով «ուղեղային գրոհը» կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]