Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810-ն` առողջացած, 4549-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, մեկ օրում կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք,  առողջացել է 79 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am