Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ծեծկռտուք Է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ծեծկռտուք Է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության եւ «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության ներկայացուցիչները հուլիսի 12-ին ծեծկռտուք են սարքել խորհրդարանի նիստերի դահլիճում: Ծեծկռտուքն ուղիղ եթերով հեռարձակվել Է «Ռուսթավի 2» հեռուստաալաքի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծեծկռտուքն սկսվել Է այն բանից հետո, երբ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչները եւ ընդդիմադիր պատգամավորները փորձել են մտնել նիստերի դահիլիճ, որպեսզի իշխանամետ պատգամավորների հետ խոսեն Վրաստանի «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան առանչությամբ, որին հուլիսի 5-ին ծեծել Էին ԼԳԲՏ (լեսբուհիների, արվամոլների, բիսեքսուալների եւ տրանսգեադերների) - հանրակցության հակառակորդները: Խորհրդարանական պրիստավները ներս չեն թողել լրագրողներին եւ ընդդիմադիր քաղական գործիչներին, սակայն նրանք ուժով ներխուժել են, ինչից հետո ծեծկռտուք Է սկսվել:

Դրան մասնակցել են «Միասնական ազգային շարժում» եւ «Ագմաշենբելիի ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցությունների նախագահներ պատգամավորներ Նիկա Մելիան եւ Գեորգի Վաշաձեն, ինչպես նաեւ այլ քաղաքական գործիչներ: «Վրացական երազանքից» մասնակցել են պատգամավորներ Վիկտոր Ջափարիձեն, Վասիլի Չիգոգիձեն եւ այլք: Այս պահին նստաշրջանն ընդհատված Է: Պրիստավները կարողացել են իրավիճակը վերցնել վերահսկողության ներքո. նրանք դահլիճից դուրս են հանում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ թշնամաբար տրամադրված պատգամավորներին:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներն սկսձել են խորհրդարանի մոտ հավաքվել հուլիսի 12-ի առավոտվանից: Սկզբում նրանց չեն թողել օենսդիր մարմնի շենք, սակայն ավելի ուշ նրանց մի մասը ներխուժել Է խորհրդարան: Ժամը 18-ին հայտարարված Է բողոքի ակցիա խորհրդարանի մոտ «ՏՎ Փիրվելի»-ի օպերատորի մահվան կապակցությամբ:

Լաշկարավային, որին հուլիս 8-ին դուրս Էին գրել հիվանդանոցից, որտեղ նրան տարել Էին միջադեպից հետո, հուլիսի 11-ի առավոտյան մահացած են գտել սեփական տանը: Օպերատորի մահը լայն արձանգանք Է հարուցել վրացական հասարակության մեջ: Նույն օրը զանգվածային հանրահավաք Է կայացել խորհրդարանի մոտ՝ կառավարության հրաժարականի պահանջով:

ԼԳԲՏ-հանրակցության «Թբիլսի փրայդ» կազմակերպությունը հուլիսի 5-ին պլանավորել Էր երթ կազմակերպել Թբիլիսիում: Դրա դեմ կտրականապես հանդես են եկել ավանդական արժեքների պաշտպանները, որոնք առավոտվանից սկսել են հավաքվել Ռուսթավելիի պողոտայում: Ավելի ուշ նրանք գնացել են խորհրդրանի շենքի մոտ, որտեղ առավել ագրեսիվ տրամադրված անձինք սկսել են հարձակվել լրագրողների վրա՝ նրանց մեղադրելով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու մեջ: Տուժել են ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչներ: Ոստիկանությունը լրագրոներին ծեծելու գործով ձերբակալել Է 20 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am