Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ

Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից սկսում են գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է Վարդավառի տոնակատարություններին և առհասարակ չաղտոտել շրջակայքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է հանրային լողափերի հասցեները.

1.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)

2.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)

3.Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։ Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ: Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։

 «Եվս մեկ անգամ հորդորում եմ վաղը՝ Վարդավառի տոնակատարությունների ժամանակ, և առհասարակ, հանրային լողափերում ձեր հանգիստը կազմակերպելիս չաղտոտել շրջակայքը, աղբը թափել հատուկ աղբի համար նախատեսված աղբամանների մեջ և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին»,-նշել է Պետրոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am