Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ պատվաստվել են 7 212 քաղաքացի  

Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ պատվաստվել են 7 212 քաղաքացի

 

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված հարցեր։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։

Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց համավարակի դեմ պատվաստումների եւ կանխարգելիչ այլ միջոցառումների ընթացքը եւ հորդորեց բուժհիմնարկների տնօրեններին՝ շարունակել նկատված ձեռքբերումները եւ անել հնարավորը՝ արձանագրված թվերը նվազագույնի հասցնելու համար։  

«2021 թվականի հուլիսի 7-ի տվյալներով մենք մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 31 դեպք, որոնցից 11-ը բուժվում են հիվանդանոցային, 20-ը՝ ամբուլատոր պայմաններում։ Նույն օրվա դրությամբ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում են ստացել 7 212 քաղաքացի։ Հաշվի առնելով վարակված հիվանդների՝ նվազությամբ հուսադրող քանակը, պետք է բացատրական աշխատանքների միջոցով էականորեն ավելացնել պատվաստումների ծավալները և հասնել նրան, որ համավարակը մեր մարզից հիմնովին նահանջի։ Այն, որ կորոնավիրուսով հիվանդացած հարյուրավոր քաղաքացիների դիմաց այդ թիվը հիմա սահմանափակվում է երեք տասնյակի մեջ, խոսում է մեր առողջապահական համակարգի կատարած աշխատանքի, մեր գործադրած ընդհանուր ջանքերի արդյունավետության մասին։ Մնում է, որ համատեղ ուժերով շարունակենք զարգացնել հաջողությունը եւ հիմնովին հաղթահարենք համավարակի ներկայությունն ու հետեւանքները»,- նշեց Լուսինե Վարդանյանը։

Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցներ, ովքեր Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրեններին ներկայացրին ՀՀ առողջապահական օրենսդրության այն կարեւոր դրույթները, որոնցով պետք է առաջնորդվեն առողջապահական համակարգի աշխատակիցները քաղաքացիներին բուժսպասարկում ու բուժօգնություն մատուցելիս։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am