Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՏԿԵ նախարարության կայքում հասանելի են ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները

ՏԿԵ նախարարության կայքում հասանելի են ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵ նախարարություն) պաշտոնական կայքում արդեն հասանելի են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի և պայմանագրերի պատճենները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՏԿԵ նախարարության էջից։

«Այս հղումով՝ https://bit.ly/3qMVDdE հրապարակված են 30․06․2021 թ․ դրությամբ առկա բոլոր պայմանագրերը։

Կայքի նույն էջում նախարարության Ընդերքի վարչության կողմից հավաքագրված ցանկը պարունակում է բաց ձևաչափով հասանելի տեղեկատվություն հանքավայրի, հանքավայրը շահագործողի, պայմանագրի համարի (հնարավոր է նույնականացնել և գտնել անհրաժեշտ պայմանագիրը), շահագործման ժամկետների և այլ տվյալների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՏԿԵ նախարարության կողմից 2020թ․ նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխությունների թվում էր նաև ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը թվայնացնելը և հրապարակայնացնելը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am