Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մակրոնը խոսել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում հավասարության խաթարման մասին

Մակրոնը խոսել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում հավասարության 
խաթարման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հավասար իրավունքների տեսանկյունից հանգեցրել է հետընթացի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված ֆորումի ժամանակ:

Նա ընդգծել է, որ համավարակի ժամանակ ավելացել են կանանց նկատմամբ բռնության դեպքերը: «Հաճախ ասում են, որ կորոնավիրուսը հակասոցիալական վիրուս է, քանի որ այն ամենից շատ վնասում է ավելի թույլերին, սակայն այն նաև հակաֆեմինիստական է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

«Հավասարության սերունդ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլեն, տեսակապի միջոցով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և այլոք:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am