Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հումորով հյուրատուն Գյումրիում. Մի հաջողության պատմություն Կոնվերս Բանկից

Հումորով հյուրատուն Գյումրիում. Մի հաջողության պատմություն Կոնվերս Բանկից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցու հյուրընկալությունն ու հումորի զգացումը անվիճարկելի են: Եվ քիչ չեն դեպքերը, երբ հենց այս երկու բնորոշ գծերն են ընկնում բիզնեսի հիմքում եւ դառնում հաջողության գրավական:  Հրաչ Գյուրջօղլյանը հիմնադրել եւ հաջողությամբ կառավարում է «Հյուրատուն Գյումրիում»-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոնվերս Բանկից, Հրաչ Գյուրջօղլյանը ա հյուրատնային բիզնես է հիմնել դեռեւս 2016թ՝ այդ նպատակին ծառայեցնելով տան մի հատվածը: Ավելի ուշ՝ 2018-ին, որոշել է ընդլայնել հյուրատունը: Նախագծի իրականացման գործընկեր է դարձել Կոնվերս Բանկը, որի աջակցությամբ Հրաչ Գյուրջօղլյանը գնել եւ հյուրատան է վերածել հարեւանությամբ գտնվող տունը:

Ըստ աղբյուրի՝ այսօր նրա հյուրատունը պահանջված է ու սիրված. Հյուրերի ու զբոսաշրջիկների պակաս չի զգացվում: Ու նա մտածում է կրկին ընդլայնվելու, նոր՝ հարակից բիզնեսներ հիմնելու մասին:

«Նպատակները շատ են, բայց ժամանակահատվածից է  կախված, թեկուզ էլի դիմել, էլի գումար վերցնելու ու տուն գնել, էլի բիզնեսներ ստեղծել, որ մարդկանց ավելի հաճելի Հայաստանը ներկայացնենք, Գյումրին ներկայացնենք,որ երբ հյուրը գա Գյումրի, ուզենա ավելի երկար մնա․․․ Որովհետեւ մենք աշխատանքով պիտի մեր երկիրը շենացնենք»,- ասում է Հրաչ Գյուրջօղլյանը։

Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» պրոդուկտի շրջանակում՝ https://www.conversebank.am/hy/gyumriloan/

Վարկավորում Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակում՝ https://sme.conversebank.am/

Կոնվերս Բանկը վերահսկվում  է ԿԲ կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am