Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կասֆալտապատվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը

Կասֆալտապատվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ կիրակակացվեն 1-ին փողոցում։ Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, Մարտունի-Վարդենիս մայրուղուց գյուղ մտնող ճանապարհը կասֆալտապատվի 906 գծամետր երկարությամբ եւ 4530 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։

Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն 360 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 28 միլիոն 144 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 42 միլիոն 216 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը։ «Հիմնանորոգվող փողոցը հատվում է Ծովակ-Լճավան-Մաքենիս –Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհին, որի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրին Ծովակի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am