Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը 22.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը 22.5 
տարվա ազատազրկման է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մինեապոլիսի դատարանը նախկին ոստիկան Դերեկ Շովինին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտել է 22.5 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեղադրող կողմը պահանջում էր Շովինին ազատազրկել 30 տարով:

Դատավորի որոշմամբ՝ 15 տարի անց Շովինը կարող է դիմել ժամկետից շուտ ազատ արձակման համար:

2020 թվականի մայիսին Մինեապոլիսում Ֆլոյդին ձերբակալելու համար ոստիկանությունը նրան խեղդող հնարք էր օգտագործել, ինչից հետո աֆրոամերիկացին հիվանդանոցում մահացել էր: Այս միջադեպից հետո ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսել՝ ընդդեմ սևամորթների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների: Ցույցերն իրականացվում էին «Սև կյանքերը կարևոր են» (“Black lives matter”) լոզունգի ներքո:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]