Տնտեսություն

Համայնքներին տրամադրվող սուբվենցիոն միջոցները կավելացվեն ավելի քան 500 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

Համայնքներին տրամադրվող սուբվենցիոն միջոցները կավելացվեն ավելի քան 500 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 554 մլն 380.7 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, միջոցները հատկացվում են համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում