Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի նոյեմբերին

ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների 
հինգերորդ փուլը կանցկացվի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունիսի 24-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարար Նեվին Գամեայի հանդիպումը:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:

Հանդիպման ընթացքում կողմերը մատնանշել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ ռաունդի հաջող անցկացումը, որոնց կայացել են հունիսի 21-23-ին Մոսկվայում: Սլեպնևն ու Գամեան ընդգծել են, որ կողմերին հաջողվել է շոշափելի առաջընթաց արձանագրել բանակցություններում: Նախարարները  պայմանավորվել են բանակցությունների հինգերորդ ռաունդն անցկացնել այս տարվա նոյեմբերին Եգիպտոսում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]