Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Գյուղերում աղքատության խնդիրը գալիս է մինչև 2018-ը վարված քաղաքականությունից. Քերոբյան

Գյուղերում աղքատության խնդիրը գալիս է մինչև 2018-ը վարված 
քաղաքականությունից. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղերում աղքատության խնդիրը գալիս է մինչև 2018 թվականը վարված քաղաքականությունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Առաջինը հողային խայտառակ ռեֆորմն է, որ եղել է 1990-ականների սկզբին, երբ գյուղացիներին տրվել են փոքր հողակտորներ, որոնց վրա գյուղացիները դատապարտված են աղքատ մնալ: Մենք սկսել ենք հողային ռեֆորմը, որով նախ հնարավորություն ենք տալու գյուղացուն զբաղվել գյուղատնտեսությամբ կամ որևէ այլ բանով, երկրորդ, եթե զբաղվում են գյուղատնտեսությամբ, ապա զբաղվեն խոշոր, եկամտաբեր գյուղատնտեսությամբ, ոչ թե աշխատեն, մի կտոր հաց ուտեն ու նորից մնան աղքատ: Նաև ունենք ջրային ռեֆորմ, գյուղերում աշխատատեղերի ստեղծում: Ամենամեծ հարցերից մեկը լոգիստիկ հարցերն են, որոնցով ինտենսիվ զբաղվում ենք, որ Լարսի փակվելը մեզ շատ վնաս չտա: Աշխատում ենք նաև այն ուղղությամբ, որ արտաքին շուկաներում հայկական ապրանքը որևէ վտանգ չունենա: Չստացվի, որ Մոսկվայում մի շուկա փակվի, մեր գյուղացիները դա այստեղ զգան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]