Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն կհանձնի, համապատասխանաբար, 241 և 1 073 դիմորդ

«Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն կհանձնի, 
համապատասխանաբար, 241 և 1 073 դիմորդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննական կենտրոններից 4-ը կլինեն մայրաքաղաքում, իսկ մնացած 11-ը՝ մարզերում:

Նախատեսվում է,  որ քննություն է հանձնելու 1 314 դիմորդ, որոնցից 241-ը՝ «Ռուսաց լեզվից», իսկ 1073-ը՝ «Քիմիայից»։

«Մարզերում դիմորդների թիվը 860 է, որից 199-ը՝ «Ռուսաց լեզու», իսկ 661-ը՝ «Քիմիա» առարկաներից։ Երևանում միասնական քննություն հանձնողները կլինեն 454 հոգի՝ 42-ը՝ «Ռուսաց լեզու», 412-ը՝ «Քիմիա» առարկաներից,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am