Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չեխիայում 45 հազար ընտանիք առանց լույսի Է մնացել տեղատարափների պատճառով

Չեխիայում 45 հազար ընտանիք առանց լույսի Է մնացել տեղատարափների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում հունիսի 24-ին շուրջ 45 հազար ընտանիքներ առանց լույսի են մնացել տեղատարափների պատճառով, որոնք տեղ-տեղ վերածվել են ամպրոպով անձրեւների: Այդ մասին հայտնել Է ČTK լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էլեկտրիկների բրիգադներն անսարքությունների վերացման աշխատանքներ են կատարում Էլեկտրահողորդման գծերի 55 տեղամասերում: Այս պահին Էլեկտրականության մատակարարումների առավել բարդ իրավիճակ Է ստեղծված Կենտրոնական եւ Հարավային Չեխիայում: Նորոգման բանվորների բրիգադները հրշեջների օգնությամբ վերացնում են փոթորկային քամու պոռթկումներից տապալված ծառերի կուտակները: Վատ եղանակի հարուցած դժվարությունները դարձել են ազգային երկաթուղու աշխատանքի ընդհատումների պատճառ: Դրա ավելի քան 20 հատվածներում սահմանափակված Է գնացքների երթեւեկությունը:

Տեղատարափ անձրեւները հանգեցրել են գետերում ջրի մակարդակի կտուկ բարձրացման: Որոշ վայրերում հեղեղումների սպառնալիք Է առաջացել: Չեխիայում տեղատարփներն ու ամպրոպային անձրեւներն սկսվել են հունիսի 21-ին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հանրապետությունում եղանակի փոփոխության հարկ Է սպասել առաջիկա հանգստյան օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am