Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Brent-ը մինչեւ 75,29 դոլար թանկացել Է ԱՄՆ-ում եւ Չինաստանում պաշարների նվազման ֆոնին

Brent-ը մինչեւ 75,29 դոլար թանկացել Է ԱՄՆ-ում եւ Չինաստանում պաշարների 
նվազման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները հունիսի 24-ին բարձրանում են ԱՄՆ-ում եւ Չինաստանում Էներգակիրների պաշարների նվազման ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության զեկույցը, որը հրապարակվել Է նախօրյակին, ցույց Է տվել նավթի պաշարների կրճատումը երկրում՝ անընդմեջ հինգերորդ շաբաթվա արդյունքներով. սա հունվարից ի վեր անկման ամենաերկար ժամանակաշրջանն Է: Միացյալ Նահանգներում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,6 մլն բարելով՝ հասնելով 459,1 մլն բարելի՝ 2020 թվականի մարտից ի վեր նվազագույնին:

Փորձագետները, որոնք մասնակցել են S&P Global Platts-ի հարցմանը, միջին հաշվով սպասում Էին 6,3 մլն բարելով նվազման: «ԱՄՆ-ում պաշարների կրճատման ընթացքը ցույց Է տալիս ամերիկյան տնտեսության վերականգման կայունությունը, բայց նաեւ առաջին պլան Է բերում ոչ բավարար արդյունահանման խնդիրը»,- MarketWatch-ը մեջբերում Է The Price Futures Group-ի վերլուծաբան Ֆիլ Ֆլինի խոսքը:

Նավթի պաշարները Չինաստանում, Kayross վերլուծական ընկերության տվյալներով, գտնվում են ընթացիկ տարվա սկզբից ի վեր նվազագույն մակարդակի վրա: Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures սակարանում հունիսի 24-ին Երեւանի ժամանակով 09:10-ի դրությամբ կազմում Է բարելի դիմաց 75,29 դոլար, ինչը 0,1 դոլարով (0,13 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման դրությամբ արձանագրված գնից: Հունիսի 23-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,38 դոլարով (0,5 տոկոս)՝ հասնելով բարելի դիմաց 75,19 դոլարի, նստաշրջանի ընթացքում գինը 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացել Է 76 դոլարի նշագծից բարձր մակարդակ:

WTI մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) Էլեկտրոնային սակարաններում այդ ժամանակվա դրությամբ բարելի դիմաց կազմում Է 73,19 դոլար, ինչը 0,11 դոլարով (0,15 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Նախօրյակին այդ պարտավորագրերի արժեքը ավելացել Է 0,23 դոլարով (0,3 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 73,08 դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am