Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Տոկիոյի կենդանաբանական այգում զույգ պանդաներ են լույս աշխարհ եկել

Տոկիոյի կենդանաբանական այգում զույգ պանդաներ են լույս աշխարհ եկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կենդանաբանական այգում Շին Շին անունով հսկա պանդան զույգ է ունեցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա կենդանաբանական այգում վերջին չորս տարիների ընթացքում պանդայի ծնվելու առաջին դեպքն է:

Հսկա պանդայի ձագերի սեռը հայտնի չէ, նրանց դեռևս չեն անվանակոչել:

«Ողջ անձնակազմն աշխատում է՝ պաշտպանելու հսկա պանդա մայրիկին և նրա երեխաներին»,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ:

Ձագերից մեկը կշռում է 124 գրամ, մյուսի քաշը հայտնի չէ: Հրապարակված լուսանկարից երևում է, որ ձագերը չափահաս մարդու ձեռքի ափի մեծության են:

Շին Շինը ծնվել է 2005 թվականին՝ Չինաստանում: Նա Ճապոնիա է բերվել իր զուգընկերոջ՝ Ռի Ռիի հետ տասը տարի առաջ: Նրանց առաջին երեխան ծնվել էր 2017 թվականին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]