Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մերկելը ողջունել է Բայդեն-Պուտին հանդիպման անցկացումը

Մերկելը ողջունել է Բայդեն-Պուտին հանդիպման անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է հունիսի 16-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կանցլերը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ՝ մենք ԱՄՆ հետ գտանք ընդհանուր հիմք ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները հստակեցնելու, այլև համատեղ գործողությունները համաձայնեցնելու համար: Դա վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին, ինչպես նաև այն հարցերին, թե ինչ դաշինքներ կարող ենք ստեղծել ու որոնք են մեր շահերը»,- ասել է Մերկելը:

Նա տեղեկացրել է, որ Գերմանիան շարունակելու է այս և այլ հարցերի շուրջ մտքերի փոխանակությունն ԱՄՆ հետ:

Բարձր գնահատելով Բայդեն-Պուտին հանդիպումը՝ Մերկելն ասել է. «Կարծում եմ, որ անկախ բոլոր տարաձայնությունների՝ պետք է բաց պահել դռները երկխոսության համար, հստակ ուրվագծել մեր դիրքերն ու հետաքրքրությունները և ուսումնասիրել, թե լուծման ինչ միջանցքներ կան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am